▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չտնօրենը...

«Երևի զոքանչին լսեցնելու խնդիր ունի»,-այսպես արձագանքեցին օպերային թատրոնից Asekose.am-ին՝ Երևանի ավագանու  «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանի հետևյալ  գրառման վերաբերյալ.

«Այսքանով ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում այդ պաշտոնին, որ ես Նազենի Ղարիբյանի մտերիմն եմ, որ մտել եմ Օրբելյանի մոտ, որ արդեն նշանակվել եմ, որ ստաժս կամ տարիքս չէր ներում դրա պատճառով չնշանակեցին, որ ես էդ ստեր գրողների մամաների հետ եմ հանդիպել և այլն և այլն )))) »:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի զոքանչը՝ Քրիստինե Սահակյանը,  նույնպես աշխատում է Օպերային թատրոնում:

«Այս վերջին միտքը ՝ «մամաների հետ հանդիպելու» ՝ նախ կարծում ենք պետք է էթիկայի հանձնաժողովի  ու քաղաքապետի ուշադրության կենտրոնում հայտնվի  ...Եվ երկրորդ Արմեն Սարգսյանը կարծես այդ միտքը  հենց իրեն է ուղղում, քանի որ, անշուշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ Արմեն Սարգսյանն իրենց պատմել է, որ  իրեն ուզում են նշանակեն օպերայի  տնօրեն, այսինքն՝ սուտը տարածողն ու  գրողը հենց ինքն է եղել»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակցին խնդրելով, ամեն դեպքում, մնալ կռեկտության սահմաններում, հարցրեցինք՝  Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ հնարավոր նշանակման մասին  լուրերն էին նաև պատճառ դարձել, որ օպերային թատրոնում կրքերը բորբոքվեին:

«Այո»,-վստահեցրեց մեր զրուցակիցը  ու ծիածեղելի համարեց փաստը, որ Արմեն Սարգսյանն այսօր ներկայացել էր կառավարության դիմաց անցկացվող ակցիային ու լրագրողներին, մասնավորապես,ասել. «Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել է որոշ արտիստների կողմից»:

 Նշենք, որ  Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամը   գովազդային հաղորդում է վարել հեռուստաըներություններից մեկով, եղել է  Հանրայինով հեռարձակվող  «Երկու աստղ»  նախագծի   «Օրագիրը» վարողներից  , բացի այդ հայտնի է հարսանիքներում թամադայություն անելով:

Լուսանկարն՝ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Մեր զրուցակիցը նշեց  նաև.  «Ըստ «Իմ Քայլը» կուսակցությունից մեզ հասած տեղեկությունների,  իրականում, օպերայի տնօրենի պաշտոնում նշանակվելու գաղափարը  եղել է հենց  Արմեն Սարգսյանի ցանկությունը, իսկ նրա նախաձեռնությունն էլ եղել է այն, որ անցած երեք ամիսներին սրճարաններում, ավագանու նիստերի ընդմիջումներում, ընդհուպ՝ օպերայի կուլիսներում «լսեցրել» է, թե իրեն «վերևներից» ցանկանում են օպերայի տնօրեն նշանակել:  Ասում են նաև, որ   վերջինս  փորձել ու փորձում  է մտերմություն անել , իր կարծիքով  «ասողների» հետ, իսկ վերջիններս էլ,  թե ի՞նչ են խոստացել երիտասարդին և խոստացե՞լ են արդյոք, արդեն անիմաստ է խոսել, կարևորը, որ նա գործի է անցել ու սկսել հանրային կարծիքն ուսումնասիրել, թե ինչպե՞ս կընկալվի իր նշանակումը»:

 

Ու երբ այդ առիթով  դժգոհություն է  բարձրացել ոչ միայն օպերային թատրոնում, այլ նաև համացանցում , Արմեն Սարգսյանը  մերթ հերքել է լուրերը, մերթ հաստատել, մերթ՝ ասել,թե հնարավոր է մասնակցի հետագայում տնօրենի ընտրություններին, իսկ վերջում էլ այնքան է ոգևորվել, որ ֆեյսբուքյա իր էջում գրել է . «Ինձանով ընգանք, Փաշինյան-Ալիև հանդիպումն էլ չիմացանք ինչ էղավ»:

 

«Սա, ի դեպ,  նույնպես ֆիքսել են կուսակցությունում ու ծիծաղել Արմեն Սարգսյանի  ինքնագնահատականի ու ինքնավստահության վրա:  Ի դեպ, մինչ  այդ գրառումը, Արմեն Սարգսյանը նախ տարածել էր համացանցում հայտնված  իր լուսանկարն՝ ինչ-որ երիտասարդի գրկում՝ «Ահա օպերայի նոր տնօրենը» մակագրությամբ,  ու վստահեցրել, որ ինքը նման առաջարկ՝ նկատի ունի օպերայի տնօրենի պաշտոնը ստանձնելու,  չի ստացել ու չի էլ պատրաստվում առաջադրվել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր կայացել է վարչապետի և Օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումը. վերջիններս  հանդիպումը գնահատել  են արդյունավետ:  Համաձայնություն է ձեռք բերվել վարչապետի հետ, որ Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: «Դրսից տնօրեն չեն բերելու, փոխտնօրենը կկատարի պարտականությունները, Օրբելյանն էլ կմնա գործադիր ղեկավար»,- ասաց թատրոնի աշխատողներից մեկը:

Նրա խոսքով՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը շատ մեծ քանակով փաստարկներ է ներկայացրել վարչապետին, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն: «Վարչապետը մեզ ասաց, որ մեզ կտա նախարարի պաշտոնակատարի կողմից ներկայացված փաստարկները, և մենք պետք է գրավոր ներկայացնենք մեր հակափաստարկները, ինչից հետո նոր հանդիպում կլինի վարչապետի հետ»,- պատմեց վարչապետի հետ հանդիպած թատրոնի ներկայացուցիչը և հավելեց. «Պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացրած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, թեկուզ մեկ կետը կեղծ է, անմիջապես ներկայացողը կպատժվի, կազատվի աշխատանքից»:

Նա հավելեց, որ հանդիպման արդյունքները գոհացնում են իրենց:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին