▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները ճանաչվել են «Մանկական ձայն»-ի հաղթողներ

Ռուսական  «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկման շրջանակներում հաղթողներ ճանաչվեցին․ Էրժան Մաքսիմը, Անաստասիա Սիսաուրին, Ռոբերտ Բագրատյանը, Միխայիլ Գրիգորյանը, Նինո Չեսները, Ռենատա Թաիրովան, Վալերի Կուզակովը, Մարիամ Աբդելկադերը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր մասնակիցները Առաջին ալիքի գլխավոր տնօրենի ձեռքից ստացան ցանկալի արձանիկները։

«Ցանկանում եմ ասել, որ  «Ձայնը» եղել և  մնում է արդար։ Ինչպես ասվում էր հայտնի հեքիաթու՝  ոչ մի կապեր ու գումարներ չեն օգնի, որպեսզի սիրտը մեծանա և ոտքերը փոքրանան։ «Ձայնում» հաղթելը կարելի է ապացուցել միայն տաղանդով և ողջ երկրին։Կհանդիպենք նոր եթերաշրջանում»,- բեմից ասել է Կ․ Էրնստը։ Վերջինիս խոսքով՝ չեղարկելով եզրափակչի տվյալները՝ իրենք ցանկանում են յուրաքանչյուր երեխայի ասել, որ երեխաները մեծերի մանիպուլացիաների օբյեկտներ չպետք է լինեք։

 

 

«Չեղարկելով եզրափակչի տվյալները, ցանկանում ենք յուրաքանչյուր մեծի ասել, որ չարժե անգամ փորձել»,- նշել է Էրնստը։

Նշենք նաև,   որ Ալսուի դուստրը, ով ավելի վաղ ճանաչվել էր «Մանկական ձայնի» վեցերորդ եթերաշրջանի հաղթող, որոշել էր չմասնակցել հատուկ թողարկմանը։ Մարզիչները նույնպես ներկա չեն գտնվել հաղորդմանը, սակայն վիդեոհաղորդագրություն էին ձայնագրել, որի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնել երեխաներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին