▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը

Մի քանի մտորում՝ Հայաստանում ընթացող անիմաստ քննարկման վերաբերյալ. Էդմոն Մարուքյանի լայվը՝ ԱՄՆ-ից

ԱԱԾ-ի տեսանյութը՝ մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպքի բացահայտման մասին

Մերկությունը և համբույրն արդարացված են. Նարեկ Մանուչարյանը՝ «Առնետաորս» 18+ ներկայացման մասին



2019-06-17 14:08:34

 

Հունիսի 18-ին Պատանի Հանդիսատեսի Թատրոնում տեղի է ունենալու Պետեր Տուրրինիի «Առնետաորս» պիեսի պրեմիերան: Բեմադրիչը Նարեկ Մանուչարյանն է, ով Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում չգիտեր՝ ցանկանո՞ւմ է բեմադրել է այս ստեղծագործությունը, թե՞ ոչ:

 

«Գաղափարը դերասան Վահան Միրաքյանինն է, ով ինձ ու դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանին համախմբեց դրա շուրջ։ Եթե անկեղծ լինեմ, Պետեր Տուրրինիի «Առնետաորս» պիեսը կարդալուց հետո մի փոքր երկմտել եմ՝ արդյո՞ք արժե անդրադառնալ այս գործին, թե՞ ոչ։ Արդեն որոշ ժամանակ անց, երբ ավելի խորը ուսումնասիրեցի գործը, ճանաչեցի կերպարներին, այն միջավայրը, որտեղ հեղինակը տեսել է նրանց, հասկացա, որ այն շատ արդիական է»։

Նարեկ Մանուչարյան խոսքով՝ «Առնետաորս»-ը բավական համարձակ աշխատանք է, ավելին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի պատմության մեջ սա առաջին 18+ ներկայացումն է:

«Գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի թույլտվությամբ սկսեցինք աշխատանքները։ Էքսպերիմենտ է, քանի որ թատրոնի պատմության մեջ սա առաջին 18+ ներկայացումն է: Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել։ Մեր թատրոնի ամբողջ անձնակազմը միշտ քաջալերել է մեզ, փորձել դուրս հանել հիասթափության օղակից, քանի որ քաջ գիտակցել է, որ շատ բարդ ու միևնույն ժամանակ գեղեցիկ ստեղծագործական փուլում ենք»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով «Առնետաորս»-ի դերասաններ Վահան Միրաքյանի և Ցողիկ Մարտիրոսյանի մասին՝ բեմադրիչը նշեց, որ ամեն բան անում են շատ համախմբված.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ցողիկն ու Վահանը, լինելով թատրոնում շատ զբաղված դերասաններ, հանձն առան ինձ հետ ներգրավվել արտահերթ աշխատանքի մեջ՝ հասկանալով, որ էքսպերիմենտի հիմնական նպատակն այն է, որ բոլոր աշխատանքները (բեմանկարչություն, երաժշտական ձևավորում) անելու ենք մենք ինքներս»։

Անդրադառնալով ներկայացման մեջ առկա բաց տեսարաններին՝ երիտասարդ բեմադրիչն ասաց, որ չեն փորձել այս ձևով հանդիսատես գրավել.

«Ցողիկն ու Վահանը վստահել են ինձ, աջակցել, օգնել, որի համար շատ շնորհակալ եմ։ Իմ առաջ խնդիր չեմ դրել դերասանի կամ դերասանուհու մերկությամբ հետաքրքրություն առաջացնել ներկայացման նկատմամբ։ Գործն ինքնին հետաքրքիր է, իսկ մերկությունը կամ համբույրը՝ արդարացված։ Ոչինչ ինքնանպատակ չէ, ու ոչ էլ մարքեթինգային ինչ-֊որ քայլ է։ Ոչ մի խնդիր չի առաջացել Վահանի ու Ցողիկի հետ կապված։ Նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են՝ սրանով ամեն ինչ ասված է»։

Հավելենք, որ «Առնետաորս»-ը Նարեկ Մանուչարյանի առաջին բեմադրությունն է:

«Որպես բեմադրիչ սա իմ առաջին աշխատանքն է։ Այս տարի ընդունվելու եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ու սա ինձ համար մեծ փորձ էր»։

Հեղինակ՝ Լ.Հ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.