▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապացուցեցինք, որ կարող ենք՝ Դանիա 0-4 Հայաստան

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Դանիայի ընտրանուն:

Հանդիպումը հիանալի սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները և 27-րդ վայրկյանին Յուրա Մովսիսյանը գրավեց Դանիայի հավաքականի դարպասը: Բաց թողած գոլից հետո Ռոմեդալը երկու անգամ վրիպեց, Գևորգ Ղազարյանի հարվածից հետո Դանիային փրկեց դարպասաձողը, իսկ Արազ Օզբիլիզը 19-րդ րոպեին կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի առավելությունը: Հայաստանի հավաքանաը շարունակում էր գերազանց ֆուտբոլ ցուցադրեց,  որտեղ փայլատակում էին Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը և Հենրիխ Մխիթարյանը: 43-րդ րոպեւին Օզբիլիզ-Մովսիսյան-Մխիթարյան եռաքայլ գրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայն վրիպեց Հենրիխը:

Երկորդ խաղակեսը կրկին հիանալի մեկնարկեց Հայաստանի հավաքականը և 59-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը երորդ անգամ գրավեց Դանիայի հավաքականի դարպասը:71-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի փոխանցումը կարող էր եզրափակել Հենրիխ Մխիթարյանը, սակայն գերազանց գործեց դանիացիների դարպասապահը, իսկ վրա հասած Յուրա Մովսիսյանի հարվածը կարողացավ կասեցնել միայն մրցակցի պաշտպանը: Դանիայի ընրանին երկու րոպեի ընթացքում կարող էր երկո անգամ գրավել Բերեզովսկու դարպասը, սակայն նրա սեյվն ու դարպասաձողը օգնեցին Հայաստանի հավաքականի, իսկ 82-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը արարեց Հայաստանի հավաքականի 4-րդ գնդակը՝ շրջանցելով Դանիայի հավաքականի երեք պաշտպաններին և ձևակերպելով հերթական պատմական հաղթանակը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին