▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Известия. Անժիի սուպերառաջարկն Հենրիխ Մխիթարյանի դիմաց

footballcity.am: Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական առաջարկն է ստացել, այս անգամ Մախաչկալայի Անժիից, տեղեկացնում է  Известия-ն: Վերջինս նշում է, որ  Անժիի ներկայացուցիչներն աշխարհի ընտրական փուլի առաջնության խաղերից հետո Երևանում հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի հետ: Անժին նաև համաձայնության է եկել Դոնեցկի Շախտյորի հետ և տրանսֆերը իրականանալու դեպքում Անժին հանքափորյան ակումբին կվճարի 35 միլիոն եվրո:

 ԽՍՀՄ-ի և Կիևի Դինամոյի լեգենդար ֆուտբոլիստ Լեոնիդ Բուրյակը համոզված է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ի զորու է հանդես գալ յուրաքանչյուր գերակումբում, սակայն Բուրյակը չի բացառում նաև Հենրիխի տեղափոխությունը Մախաչկալայի Անժի.

- Չեմ ցանկանա ընդհանուր բան գտնել Հենրիխ Մխիթարյանի և Վիլիանի տրանսֆերների միջև, որովհետև չեմ կարող ասել, թե ինչ է մտածում Հենրիխը: Նա կարող է մտածել գումար վաստակելու, կարող է նաև մտածելու  ամենաբարձր մակարդակի թիմերում հանդես գալու մասին: Հենրիխը լավ ֆուտբոլիստ և հիանալի մարդ է ու ես վստահ եմ, որ նա ճիշտ ընտրություն կկատարի: Այս աշխարհում արդեն ոչինչ չի զարմացնում ինձ և դրա համար պատկերացնում եմ Հենրիխին նաև Մախաչկալայի Անժիում: Իսկ ինչ վերաբերվում է Լիվերպուլին, ապա նա ուժեղ ակումբ է, սակայն ոչ գերակումբ: Հաշվի առնելով Հենրիխի անցկացրած հիանալի մրցաշրջանը կարծում եմ, որ նա կտեղափոխվի եվրոպական բարձրակարգ ակումբներից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին