footballcity.am: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Գերմանիա և պաշտոնապես պայմանագիր կստորագրի Դորտմունդի Բորուսիայի հետ: Նախատեսվում է, որ Մխիթարյանն իր նորամուտը գերմանական ակումբի կազմում կնշի այսօր երեկոյան` Մագդեբուրգի հետ կայանալիք բարեգործական խաղում, գրում է sport express-ը:
Գերմանական Der Vesten-ը հայտնում է, որ Մխիթարյանը, ով դարձել է Բորուսիայի ամառային տրանսֆերային պատուհանի արքան, հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: