Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի սկաուտները ներկա կգտնվեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպմանն ու կրկին կհետևեն Արազ Օզբիլիսին ու Սալվատորե Բոկետիին: Այդ մասին հայտնում է championat.com-ը:
Առաջին անգամ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի խաղն ուսումնասիրելու նպատակով նրանք ներկա են եղել «Սպարտակ»-«Անժի» մրցավեճին:
Հիշեցնեն, որ «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը կայանալու է ապրիլի 11-ին: