▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է գնել Արազ Օզբիլիսին

Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը լրջորեն պատրաստվում է տրանսֆերային գործարք կատարել: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` «Գալաթասարայ»-ի տեխնիկական տնօրեն իտալացի Ռոբերտո Մանչինին թեկնածուների ցուցակի սկզբում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող Արազ Օզբիլիս անունը:

Նշվում է, որ Օզբիլիսի համար «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նախնական սահմանել է 10 մլն եվրո տրանսֆերային գին: «Գալաթասարայ»-ի համապատասխան բյուջեն առայժմ չի բավականացնում նման գումարով գործարքի գնալու համար, բայց, ըստ «Միլլիյեթ»-ի, ամեն ինչ արվում է Օզբիլիսին ձեռք բերելու համար:

Տեղեկացվում է նաև, որ Ստամբուլում ծնված Արազ Օզբիլիսը հարկ եղած դեպքում ընդամենը 1 շաբաթում կկարողանա ստանալ Թուրքիայի անձնագիր:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին