Totalfootball.am-ը գրել է.2015թ. մարտ ամսին նախատեսվում է Երևանում ֆուտբոլային հանդիպում անցկացնել ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի ֆուտբոլային աստղերի միջև, հայտնում է «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթը:
Այս կապակցությամբ բանակցություններ են ընթացել լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ և նա իր նախնական համաձայնությունն է տվել ժամանելու Հայաստան:
Հանդիպումը նվիրված կլինի լեգենդար Խորեն Հովհաննիսյանին և ԽՍՀՄ հավաքականում կխաղան հավաքականում Խորեն Հովհաննիսյանի թիմակիցները: «Ռոսիա-2» հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանում Խորեն Հովհաննիսյանի մասին և հանդիպումը կկայանա ֆիլմի շնորհանդեսից հետո: