▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը վնասվածք ունի և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստան-Սերբիա խաղին

 

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնցի» հետ խաղում վնասվածք է ստացել, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել  90-րդ րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին եւ «Մայնցի» պաշտպանը հարվածել է նրա ոտքին:
Մխիթարյանը ցավ է զգացել Դորտմունդ հետ գալու ճանապարհին եւ դիմել թիմի բժշկին:
«Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ 25-ամյա կիսապաշտպանից ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:
Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ բաց կթողնի Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում:

Հենրիխ Մխիթարյանը  «Մայնցի»-ի հետ խաղից հետո Դորտմունդ ճանապարհին  բժշկի օգնության կարիք է զգացել, քանի որ սաստկացել է ցավը, որը նա զգացել էր  հանդիպման ընթացքում, երբ իր  հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին, իսկ  հակառակորդ թիմի  պաշտպանը հարվածել է նրա ոտքին:

Ըստ  «Բորուսիայի» պաշտոնական կայքի,  բժիշկը նշել է, որ Մխիթարյանի ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:
Այսպիսով կասկածի տակ է  Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասնակցությունը հոկտեբերի 11-ին Երևանում կայանալիք`  Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպմանը: 

Հիշեցնենք, որ վնասվածք ունի և ապաքինման փուլում է նաև  Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին