▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ մեր հավաքականի խաղով, շնորհակալություն Բեռնար Շալանդին և մեր երկրպագուներին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրո 2016-ի ընտրական փուլում Սերբիայի հավաքականի հետ կայացած հանդիպումը, իր ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտել Հայաստանի հավաքականի իր խաղընկերներից, գլխավոր մարզիչ Բերնար Շալանդից և երկրրագուներից: «Հպարտ եմ մեր ազգային հավաքականի խաղով: Իմ թիմակիցները մարտական ոգի ցուցաբերեցին, ու արժանի են բոլորիս հարգանքին: Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր մարզչին` Բեռնար Շալանդին: Բոլորս հավատում ենք Ձեզ, մարզիչ: Եկեʹք շարժվենք դեպի Ֆրանսիա: Շնորհակալություն մեր երկրպագուներին Ազգային հավաքականի կողքին լինելու համար:»,-նշել է Մխիթարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին