▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Ֆրանսիա` 0:3. Բոլոր գոլերն ու դրանց` ֆրանսիացի մեկնաբանի արձագանքը

footballcity.am: Կայացավ Հայաստան — Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Մեր թիմի մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանդիպումը դաշտի կենտրոնից սկսեց Հայաստանի ազգային հավաքականը:

4-րդ րոպեին Մուսա Սիսոկոն Արթուր Սարկիսովի դեմ կանոնները խախտելու համար արժանացավ հանդիպման առաջին դեղին քարտին:

7-րդ րոպեին Անդրե-Պյեռ Ժինյակի փոխանցումից հետո Լոիկ Ռեմին բացեց խաղի հաշիվը:

Հանդիպման 18-րդ րոպեին Մարկոսը Ֆրանսիայի հավաքականի պաշտպանների հետ պայքարում գտավ պահը և հարվածեց դարպասին, սակայն Սթիվ Մանդանդան կարողացավ գնդակը դուրս բերել դաշտի սահմաններից: Մարկոսն այս խաղում անում է ամեն ինչ, որպեսզի մոռանանք, նրա նախորդ խաղի 11 մետրանոց հարվածը: Անմիջապես այդ գրոհին հետևեց Ֆրանսիացիների գրոհը:  Անդրե-Պյեռ Ժինյակը կրկին հարվածային դիրքի դուրս բերեց Լոիկ Ռեմիին, սակայն ֆրանսիացու հարվածը դիպավ դարպասաձողին և հրաշքով չհայտնվեց մեր դարպասում:

Հանդիպման 27-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը արժանացավ մեր թիմի առաջին դեղին քարտին՝ Մուսա Սիսոկոյին, ով ստացել էր իր թիմի առաջին դեղին քարտը, գցելու համար:

Հանդիպման 37-րդ րոպեին Անդրե-Պյեռ Ժինյակին ուղղված փոխանցումից հետո մեր պաշտպանները նրան միայնակ են թողնում դարպասից մի քանի մետրի վրա, սակայն նրա հարվածը ֆանտաստիկ սեյվով փրկում է Ռոման Բերեզովսկին:

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ մերոնք հիանալի կոմբինացիայով ցանկանում են մեն-մենակ դուրս բերել Արտյոմ Սիմոնյանին, սակայն նրան մի փոքր արագություն չհերիքեց:

Առաջին խաղակեսին մրցավարը լրացուցիչ րոպեներ չավելացրեց:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին խաղադաշտ մտավ Պոլ Պոգբան, ով փոխարինեց առաջին խաղակեսում ոչ այնքան ակտիվ Բլեզ Մատյուիդիին: Բեռնար Շալանդը ընդմիջմանը փոփոխություններ չկատարեց:

Մեր ազգային հավաքականն ակտիվ մեկնարկեց երկրորդ խաղակեսում:

54-րդ րոպեին Պոլ Պոգբան շրջանցեց մեր պաշտպաններին և Վարազդատ Հարոյանը գցեց նրան տուգանային հրապարակում: 11 մետրանոց նշակետից դիպուկ հարվածով հաշվի առավելությունը կրկնապատկեց Անդրե-Պյեռ Ժինյակը:

4 րոպե անց կատարվեց մեր հավաքականի առաջին փոփոխությունը. Արթուր Եդիգարյանի փոխարեն խաղը կշարունակի Արտակ Դաշյանը:

60-րդ րոպեին Ֆրանսիան կատարեց երկակի փոփոխություն. Մուսա Սիսոկոյին փոխարինեց Անտուան Գրիզմանը, իսկ Դիմիտրի Պայեին՝ Ռեմի Կաբելլան: Բեռնար Շալանդը մեկ րոպե անց փոխարինեց մեր թիմի ավագին՝ Ռոման Բերեզովսկուն, և խաղադաշտ դուրս եկավ Գևորգ Կասպարովը:

4 րոպե հետո կատարվեց մեր թիմի 3-րդ փոփոխությունը, և խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Համբարձումյանը՝ Արթուր Սարկիսովի փոխարեն:

Արտակ Դաշյանը խաղադաշտ դուրս գալուց 8 րոպե անց պատժվեց դեղին քարտով՝ Լոիկ Ռեմիին գցելու համար:

69-րդ րոպեին բավականին լավ նորամուտ գրանցաց Արտյոմ Սիմոնյանին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը:

Քիչ անց առաջին գոլի հեղինակ Լոիկ Ռեմիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու խաղընկեր Մաթյե Վալբուենան:

76-րդ րոպեին Քրիստոֆ Ժալեն արժանացավ հանդիպման 4-րդ դեղին քարտին՝ Արտակ Դաշյանի դեմ կանոնները խախտելու համար:

8 րոպե անց փոխարինվեց մեր 8 համարը, և նրա փոխարեն խաղը կշարունակի Ալեքսանդր Կարապետյանը:

Թիմերը փոխադարձ գրոհներ էին կազմակերպում, և հենց այդ գրոհներից մեկին հետևեց հյուրերի հակագրոհը, որում սեփական կիսադաշտից Ժինյակի ճշտգրիտ փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը, մեն-մենակ դուրս գալով Կասպարովի հետ, 3-րդ գնդակն ուղարկեց մեր դարպասը:

Մի քանի րոպե անց հանդիպման բոլոր գոլերին մասնակցություն ունեցող Ժինյակին փոխարինեց Կարիմ Բենզեման:

Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Նորայր Ասլանյանը Կառլեն Մկրտչյանի փոխարեն շարունակեց խաղը:

Մրցավարը երկրորդ խաղակեսին 3 րոպե ավելացրեց:

Վերջին վայրկյաններին հյուրերը ամբողջ ուժերով նետվել էին հարձակման, սակայն չկարողացան հաշվի մեջ որևէ բան փոխել:

Հայաստան — Ֆրանսիա 0-3

Գոլերը՝ Ռեմի 7, Ժինյակ 55(11մ), Գրիզման 84

Գնդակին տիրելու հարաբերությունը՝ 40-60

Հարվածները (դարպասին)՝ 9(4) — 16 (5)

Անկյունայիններ՝ 3 — 13

Խախտումները՝ 7-16

Դեղին քարտերը՝ 2-2

Աղբյուր` footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին