▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Guardian. Հենրիխ Մխիթարյանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում է

Բրիտանական The Guardian հայտնի պարբերականն ինչպես միշտ, տարեվերջին ներկայացրել է իրենց վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների անունները:  Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակում։ Հայ ֆուտբոլիստն հայտնվել է ցուցակի 85-րդ տեղում: 

«Երբ Մխիթարյանը լավ մարզավիճակում է գտնվում, նրա խաղին հետևելը շատ հետաքրքիր է:  Մխիթարյանը դիպուկ է, նա հարվածների ու փոխանցումների յուրօրինակ ոճ ունի: Նրան այդքան արժեքավոր դարձրեց գոլ խփելու ունակությունը, ինչը վերջին շրջանում անհետացել է»,-գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Բեռլինի «Հերտայի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը 6 շաբաթ չի կարող խաղադաշտ դուրս գալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին