Հենրիխ Մխիթարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել, որում իր շնորհակալությունն է հայտնել Բեռնար Շալանդից. «Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց. ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթել լավագույնը հետագա ծրագրերում»:
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet