Կայացավ Եվրոպական Առաջին ամառային խաղերի Ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրվա վիճակահանությունը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Մեր 28 ամյա ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ:
65 կգ քաշային, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից ( 1/16-րդ եզրափակիչ): Նրա առաջին մրցակիցը մակեդոնացի Դեյան Միտրովն է:
74 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպաշտպանի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: Մեր 22 ամյա ըմբիշի 1/8- րդ եզրափակիչի մրցակիցը փորձառու բուլղարացի Կիրիլ Տերզիևն է:
Գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 9-ին:
Պայքարը շարունակվում է:
Եվրոպական խաղերում ազատ ոճի հայ ըմբիշների մրցակիցները հայտնի են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet