▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 18.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին

Գերմանական Հալլե քաղաքում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Այս մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին:
Հիշեցնեմ, որ այս հանդիպումից բացի Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն արդեն 3 անգամ մենամարտել էին. առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի O2 World մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի  Getec  մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց:
Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի  Getec մարզահամալիրում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ մեր հայրենակիցը: 
Այսպիսով, նրանց հաշիվը 3:1 է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին