«Բորուսիա»-ում առաջին անգամ հեթ-տրիկ հեղինակեցի, երջանիկ եմ. Հենրիխ Մխիթարյան
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպմանը «Վոլֆսբերգեր»-ի նկատմամբ 5:0 հաշվով առավելության հասնելուց հետո հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել խաղի ընթացքի և մարզչի աշխատանքի մասին:
«Դորտմունդի ակումբում առաջին անգամ հեթ-տրիկ հեղինակեցի: Նախորդ անգամ մեկ խաղում երեք գոլ էի խփել, երբ հանդես էի գալիս «Շախտյոր»-ում: 14 րոպեում երեք գոլ խփեցի: Երջանիկ եմ: Հուսով եմ՝ այսպես էլ կշարունակեմ: Շնորհակալ եմ թիմակիցներիս:
Ինչ վերաբերում է Տուխելին, ապա ասեմ, որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը, խաղի իր պատկերացումը: Իրագործեցինք ամենն, ինչ պահանջում էր Տուխելը»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպմանը «Վոլֆսբերգեր»-ի նկատմամբ 5:0 հաշվով առավելության հասնելուց հետո հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել խաղի ընթացքի և մարզչի աշխատանքի մասին: «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:
«Դորտմունդի ակումբում առաջին անգամ հեթ-տրիկ հեղինակեցի: Նախորդ անգամ մեկ խաղում երեք գոլ էի խփել, երբ հանդես էի գալիս «Շախտյոր»-ում: 14 րոպեում երեք գոլ խփեցի: Երջանիկ եմ: Հուսով եմ՝ այսպես էլ կշարունակեմ: Շնորհակալ եմ թիմակիցներիս:
Ինչ վերաբերում է Տուխելին, ապա ասեմ, որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը, խաղի իր պատկերացումը: Իրագործեցինք ամենն, ինչ պահանջում էր Տուխելը»: