Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցում էր ադրբեջանական «Գաբալայի» հետ: Հանդիպման հերոս է դարձել Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ: «Բորուսիան» հաղթել է 1:3 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Ադրբեջան: