ArmFootball.com-ը գրում է. «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը KUTV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի մասին:
- Շարունակելու՞ եք ելույթները ազգային հավաքականում: Չէ որ հիմա ճանապարհը ավելի երկար է:
- Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ: Ազգային հավաքականում խաղալ մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին: