▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները` դադարեցնում եմ հավաքականում ելույթներս

 

NEWS.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է կայքի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

Ռոբերտ, վերջերս կրկին վերադարձար Ղազախստան: Ինչպե՞ս են գործերդ: Ե՞րբ է լինելու քո նորամուտը:

Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Պատրաստվում եմ մարտի 12-ին «Աստանայի» հետ խաղին: Այդ օրն է կլինի նորամուտս: Այժմ «Շախտյորում» ձեւավորվել է շատ լավ թիմ: Ունենք շատ լավ մարզիչ: 

Ռոբերտ, անցել է մի քանի ամիս, ինչ Հայաստանի ազգային հավաքականի ինը ֆուտբոլիստներ նամակով հանդես եկան, որտեղ հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները իրենց հասցեին չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Միանալո՞ւ ես հավաքականի առաջիկա խաղին:

Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում:  Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին