▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Deutsche Welle. Մխիթարյանը` Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական հանրահայտ Deutsche Welle միջազգային հանրային հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում որոշելու համար Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցածների ձայների մեծամասնությունը` 26 տոկոսը բաժին է հասել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվողԽավյեր «Չիչարիտո» Էրնանդեսից (21 տոկոս) ու «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկուց և Տոմաս Մյուլերից(երկուսն էլ` 17 տոկոս):

Նշվում է, որ Մխիթարյանի հաղթանակի մասին հայտարարվել է հեռուստաընկերության շաբաթ օրվա եթերում հեռարձակվող Բունդեսլիգային նվիրված շոու-հաղորդման ժամանակ:

Աղբյուր՝ ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին