▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 

Անգլիական ակումբը  այսօր պաշտոնապես հայտարարեց տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստն արդեն Մանչեսթերում է, որտեղ տեղի է ունեցել նրա շնորհանդեսը:

Մխիթարյանը արդեն առաջին հարցազրույցն է տվել, որպես Յունայթեդի ֆուտբոլիստ. «Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Երազանքին հասնելու քայլ էր ինձ համար: Ուրախ եմ, որ հանդես եմ գալու նման պատմություն ունեցող ակումբում և հուսով եմ երկար տարիներ կլինեմ նրա մի մասնիկը:

Շնորհակալ եմ վստահության համար ինչպես ակումբին, այնպես էլ Ժոզե Մոուրինյոյին: 

 Վերջապես, ես հավատում եմ, որ այսպիսի մեծ ակումբում խաղալով, ես կհարգեմ հորս հիշատակը, ու շնորհակալ կլինեմ այն ոգեշնչման համար, որը նա ինձ տվել էր երիտասարդ ժամանակ»- ասել է Մխիթարյանը:

Առայժմ հայտնի չէ, թե որ համարի մարզահագուստով հանդես կգա հայազգի ֆուտբոլիստը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ իր հերթին  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. Մխիթարյանն արտակարգ ֆուտբոլիստ է. նրա խփած գոլերի թիվը տպավորիչ է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մխիթարյանն արդեն հասցրել է  «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին բացատրել՝ ինչպես է հնչում իր ազգանունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին