Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ևս երեք ծանրորդների անուններ, որոնց 2008թ.-ի դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել վերստուգումից հետո:
Նրանց թվում է նաև Պեկինի օլիմիպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը:
Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել միջազգային մրցումների: Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկայում պետք է վերջնական որոշում կայացնեն կապված որակազրկված ծանրորդների հետ: Դրանից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք մեր ծանրորդը կարող է մասնակցել Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին, թե ստիպված կլինի բաց թողնել այն:
Բացի այդ, Մարտիրոսյանը կարող է զրկվել օլիմիպիական բրոնզե մեդալից: