Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում հանդիպեցին Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Խաղը տեղի ունեցավ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ կազմերով.
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու - Ռաֆայել Գերերո, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Սեդրիկ Սոարեշ - Վիլյամ Կառվալյու - Ռենատո Սանչեշ, Ժոաու Մարիու, Ադրիեն Սիլվա - Նանի, Կրիշտիանու Ռոնալդու
Ֆրանսիա. Ուգո Լյորիս - Պատրիս Էվրա, Սամուել Ումտիտի, Լորան Կոսյելնի, Բակարի Սանյա - Բլեզ Մատուիդի, Պոլ Պոգբա - Դիմիտրի Պայետ, Մուսա Սիսոկո - Անտուան Գրիզման - Օլիվիե Ժիրու
Հանդիպումը շատ անհաջող դասավորվեց պորտուգալացիների համար՝ 24-րդ րոպեին խաղադաշտը լքեց պորտուգալացիների առաջատար Ռոնալդուն: Ռոնալդուն խաղային դրվագում բախվել էր Դիմիտրի Պայետին ու վնասվածք էր ստացել: Մի քանի րոպե վնասվածքով խաղալուց հետո Ռոնալդուին դուրս բերեցին խաղադաշտից պատգարակով ու նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման
Եզրափակիչի հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չորոշեցին՝ արձանագրվեց ոչ-ոքի` 0-0:
Արդյունքում Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի 18-րդ րոպեին Էդերը գեղեցիկ հուժկու հարվածով գրավելով ֆրանսիացիների դարպասը, առաջ մղեց պորտուգալացիներին` 1:0:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց և պորտուգալացիները պատմության մեջ առաջին անգամ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: