vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կարող է մարզական կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:
Ինչպես տեղեկացնում է sadecehaber.com կայքը, Օզբիլիզը ձմռանը կարող է համալրել Գրոզնիի «Թերեկի» կազմը:
Նշենք, որ Արասը «Բեշիքթաշի» կազմում 1 հանդիպման է մասնակցել: Ընդ որում՝ հայ կիսապաշտպանն ընդգրկված չէ թուրքական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: