▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը Լեհաստանի ընտրանու դեմ խաղից հետո կվերադառնա հավաքական

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին կստանձնի ընտրանու ղեկը: Հայտնի է դարձել, որ Լեհաստանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլում կայանալիք հանիպումից հետո Վարդան Մինասյանը վերադառնալու է նախկին պաշտոնին: Ըստ մեր տեղեկությունների` նա հավաքական է վերադարձնելու նաև իր բացակայության ընթացքում հավաքականից հեռացած և հեռացված ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ պաշտոնապես Հայաստանի Ազգային հավաքականի ղեկը Վարդան Մինասյանը ստանձնել էր 2009 թվականի ապրիլի 1-ին: Նրա օրոք մեր ընտրանին գրանցել է իր պատմության լավագույն արդյունքները ինչպես ընտրական փուլերում (ԵԱ-2012, ԱԱ-2014), այնպես էլ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Վարդան Մինասյանի` գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու պահին մեր հավաքականը ռեկորդային` 38-րդ տեղում էր):

2013 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ նոր ընտրական փուլում այլևս չի գլխավորելու Հայաստանի հավաքականը: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր հոկտեմբերի 31-ին:

 Totalfootball.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին