▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ շատ լավ է. Հենրիխ Մխիթարյան

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում:

Հենրիխ Մխիթարյանը  պատասխանել է լրագրողների հարցերին.

-Դուք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եք և

 հիմա մարզվում եք երկրորդ լավագույն ռմբարկուի գլխավորությամբ. 

 ի՞նչ կասեք այդ մասին:

 -Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:

-Ցանկանում ենք իմանալթե ի՞նչ մարզավիճակում եք:Եւ ի՞նչ կասեք 

 Չեռնոգորիայի հավաքականի մասին:

-Ճիշտ է` վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել եմ 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարևորը ցանկությունն է, մարզավիճակը գնում է 2-րդ պլան: Գիտեմ, որ սպասելիքները մեծ են:

ուտբոլիստները ՅՈւՆԻՍԵՖ-ին մեծ 

 օգնություն են ցուցաբերումօրինակԼիոնել Մեսսին

 Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է 

 տրամադրումԴու այդպիսի նպատակ ունե՞ս:

 - Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել:

- Ինչպե՞ս եք պատրաստվում ժամանակ տրամադրել բարի կամքի 

 դեսպան լինելուն:

 - Ըստ նախնական պայմանավորվածության` միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ լինեմ արձակուրդում: Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ տրամադրության տակ: 

 Ինչպե՞ս է անցնում կյանքն Անգլիայում և «Մանչեսթեր Յունայթեդում»:

 - Ամեն ինչ շատ լավ է: Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար. ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար:

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին