▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառահեղ հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթում է Մոնտենեգրոյին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին 2:0 հաշվով: 36-րդ և 38-րդ րեպեներին աչքի ընկան Կոյաշևիչն ու Յովետիչը: Երկրորդ խաղակեսում մեր տղաներին հաջողվեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը: 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը, 74-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանը հաղթանակ պարգևեց մեր թիմին:

Հայաստան 3–2 Չեռնոգորիա

Գոլեր`0-1` Կոյաշևիչ 36, 0-2` Յովետիչ 38′, 1-2` Արտակ Գրիգորյան 50′, 2-2` Վարազդատ Հարոյան 74′, 3-2` Գևորգ Ղազարյան 90+3′

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին