▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտափույթ ապաքինում ու նոր գոլեր Հենրիխ Մխիթարյանին

Արդեն հայտնել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է  «Տոտենհեմին»:

Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ: 

Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք  ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով: 

Մոուրինիոն արդեն հայտարարել է, որ  Մխիթարյանի հետ վտանգավոր ոչինչ չկա, վիրահատության կարիք` նույնպես...

Հանդիսատեսները Հենրիխ Մխիթարյանին մաղթում են շուտափույթ ապաքինում ու նոր գոլեր: 

Կարճ տեսանյութը՝ Նարեկ Սիմոնյանի յութուբյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին