▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերի եռյակում միայն Մխիթարյանն է

vivaronews.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը:

«Յունայթեդի» թվիթերյան էջը տեղեկացնում է, որ «Մխիթարյանն առաջատար դիրք է զբաղեցրել՝ շրջանցելով ինքն իրեն»:

Հետաքրքիր է, որ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերի եռյակում միմիայն Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գնդակներն են: Առաջին հորիզոնականում «Սանդերլենդի» դեմ խաղում խփած գոլն է, երկրորդ տեղում՝ «Զարյայի» դեմ հանդիպմանը, երրորդ տեղում՝ «Տոտենհեմի» դեմ խաղին հեղինակած գոլը:

7

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին