▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լեսթերին». Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Լեսթերին»:

Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 42-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը:

Հաշիվը կրկնապատկեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ երրորդ գոլը 49-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց Խուան Մատան:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-3

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին