▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դարպասապահը՝ Գևորգ Ղազարյանի մասին. «Չէի ցանկանում՝ ինչ-որ հայ գոլ խփեր թիմիս դարպասը»

«Բոավիշտայի» ադրբեջանցի դարպասապահ Կամրան Ագաևը, մեկնաբանելով Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրում «Մարիտիմուի» հետ կայացած հանդիպումը, հայտարարել է՝ ուրախ է, որ մրցակցի հայ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի կարողացել գոլի հեղինակ դառնալ իր թիմի հետ մրցավեճում:

«Ուրախ եմ, որ հաղթեցինք: Նաև հաճելի է, որ մրցակցի հայ ֆուտբոլիստը չգրավեց իմ թիմի դարպասը: Չնայած նրան, որ ես խաղադաշտում չէի, չէի ցանկանում, որպեսզի ինչ-որ հայ գոլ խփեր իմ թիմի դարպասը»,- ասել է Ագաևը:

Հավելենք, որ Գևորգ Ղազարյանն այդ մրցավեճում եղել է «Մարիտիմուի» մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին, իսկ իր թիմը պարտություն է կրել 0-3 հաշվով:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին