▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք է ստացել

Ինչպես հայտնի է, Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնեց, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացած Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2:0 հաշվով` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի` 73-րդ և Արաս Օզբիլիսի` 75-րդ րոպեներին խփած գոլերի: Մանրամասներ Գևորգ Ղազարյանի վնասվածքի վերաբերյալ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին