▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կարող եք գնել մեկ Նեյմարի գնով․ զվարճալի համեմատականներ

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը հաստատել է, որ հեռանում է իսպանական Բարսելոնայից և տեղափոխվում Ֆրանսիայի Պարի Սեն-Ժերմեն ակումբ։ Նրա տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը պատրաստվում է վճարել 222 միլիոն եվրո կամ որ նույնն է՝ 198 միլիոն ֆունտ ստերլինգ կամ էլ 262 միլիոն դոլար։

BBC լրատվականը զվարճալի համեմատություններ է արել՝ փորձելով ցույց տալ, թե ինչ կարելի է գնել մեկ Նեյմարի գնով։ Օրինակ՝ մարդու կլոնավորումն արժե 1,29 միլիոն դոլար։ Այս դեպքում ինչո՞ւ 262 միլիոն դոլար տալ և գնել մեկ Նեյմար, եթե կարելի է այդքան գումարով կլոնավորել և ունենալ 153 Նեյմար։

Երեք ինքնաթիռ

Image result for boeing 737-700

Փաստորեն՝ մեկ Նեյմարի գնով կարելի է գնել 3 հատ Boeing 737-700 տեսակի ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե 82,4 միլիոն դոլար։ Եթե ցանկանաք գնել ավելի լավ օդանավ, օրինակ՝ Boeing 737-800 տեսակի ինքնաթիռ, ապա կկարողանաք գնել միայն 2-ը, բայց արդյունքում կունենաք 65 միլիոն դոլար ավելորդ գումար։

Շատ, շատ, շատ սպագետի

Image result for the biggest spagetti

Մեկ Նեյմարի գնով կարելի է գնել այնքան սպագետի, որ այն կծածկի ողջ Բարսելոնան, կամ էլ 792,000,000 Freddo շոկոլադե սալիկներ։ 

Ռազմական ինքնաթիռ

A F-35 fighter jet take-offs

F-35 տեսակի կործանիչն արժե 94 միլիոն դոլար, այսինքն՝ կկարողանաք գնել առնվազն երկուսը, մինչդեռ 262 միլիոն դոլարով կարող եք գնել 10 հատ ռուսական SU-24:

Մարել որոշ երկրների պետական պարտքը

A graphic shows the rising current

Նեյմարի տրանսֆերի համար վճարվող գումարով կարելի է մարել որոշ փոքր երկրների պետական պարտքը։ Օրինակ՝ Տոնգայինը (28,3 միլիոն դոլար), Ֆիջիինը (72,4 միլիոն դոլար) կամ Վանուատուինը (82 միլիոն դոլար)։

ԱՄՆ-ի դեպքում Նեյմարը կարող է շատ քիչ օգնել՝ մարելով Ամերիկայի պետական պարտքի 0,001%-ը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետական պարտքը համարյա 20 տրիլիոն դոլար է։

Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք գնել Նեյմարին, ապա պետք է այսօրվանից սկսեք խնայել։ 718 տարի օրական 1,000 դոլար խնայելու դեպքում կկարողանաք գնել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորին։

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին