▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

 

 

 

 

 

ՀՀ ԱՕԿ-ից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:

90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում  Դալալյանը գլխավերեւում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105 + կգ):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին