▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շիրակի» երկրպագուները հայհոյել են Աբրահամ Խաշմանյանին՝ մի քանի հարված հասցնելով նրան

1in.am-ը գրում է, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը արձագանքելով գյումրեցի երկրպագուների վիրավորական արտահայտություններին պատասխանել է նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել հանդերձարան տանող ճանապարհին:

«Շիրակի» երկրպագուները հարձակվելով երևանյան թիմի անձնակազմի վրա մի քանի հարված են հասցրել Խաշմանյանին, որից հետո կրքերը հաջողվել է հանդարտեցնել:

Նյութը՝ սկզբնաղբյուրում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին