▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաները վերացված են. Դավիթ Անանյանը ոգևորված է ու առավել եռանդով

Զարմանում եմ, թե ինչպես եմ երեկ հրապարակում դիմացել ու չեմ պարել. Նիկոլ Փաշինյան

Օտարերկրացին բանկոմատից հանում էր մեծ քանակությամբ գումար և լցնում պայուսակը

Աշոտյանը նման սուր հայտարարություններ անում է այն օրերին, երբ եղանակը կտրուկ պետք է փոխվի. Գագիկ Սուրենյան

Հայաստանի հավաքականը ջախջախեց Բելառուսին



2017-11-09 19:12:49

Հայաստանի հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում սեփական հարկի տակ ընդունեց Բելառուսին և հաղթեց 4-1 հաշվով:

Առաջին կեսի վերջնամասում մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին: Հենրիխ Մխիթարյանի հարվածը հետ մղեց դարպասապահը, սակայն վրա հասած Արաս Օզբիլիզը բացեց հաշիվը: Ընդմիջման գնալուց մեկ րոպե առաջ Մխիթարյանի գեղեցիկ կոմբինացիայից հետո կրկնապատկեց առավելությունը:

Երկրորդ կեսում նախ Ռումյան Հովսեփյանը գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո, այնուհետև Անտոն Սարոկան կրճատեց հաշվի տարբերությունը: Վերջնամասում հավաքականում իր նորամուտը նշող Էրիկ Վարդանյանը հիանալի գոլի հեղինակ դարձավ:

Հայաստան-Բելառուս` 4:1

Գոլերը` Օզբիլիս (41), Մխիթարյան (45), Հովսեփյան (55), Վարդանյան (84) - Սարոկա (56, 11մ)

Ավելացնենք, որ հանդիպումն անցավ գրեթե դատարկ տրիբունաների ներքո, իսկ ազգային ընտրանու երկրպագուների «FAF» և «Red Eagles» շարժումներն ամբողջ խաղի ընթացքում գրեթե լուռ էին: 

Հիշեցնենք՝ ևս մեկ ընկերական հանդիպում մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.