▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նյուքասլին». Մոուրինյուն բացատրեց, թե ինչու չկա Մխիթարյանը

 

 

 

 

 

 

 

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Նյուքասլին»:

Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 4:1

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4:1

Անտոնի Մարտիալ, 37, Քրիս Սմոլինգ, 45+1, Պոլ Պոգբա, 54, Ռոմելու Լուկակու, 70 – Դուայթ Գեյլ, 14

armfootball.com-ի տեղեկություններով, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչով է պայմանավորված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու թիմի պաշտպան Էրիկ Բայիի բացակայությունը «Նյուքասլի» դեմ խաղի հայտացուցակից:

Խոսելով Մխիթարյանի մասին՝ մարզիչը հակիրճ է գտնվել՝ նշելով, որ պատճառները մարտավարության հետ են կապված, մինչդեռ իվուարցի պաշտպանը վնասվածք ունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին