▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, վերջինիս Անգլիայի գավաթի երեկվա  1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինելու համար։

«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում:Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, եւ ես «զոհաբերեցի» Միկիին»,- ասել է Մոուրինյոն։

Հայ ֆուտբոլիստը հայտնվել էր մեկնարկային կազմում եւ առաջին խաղակեսում շատ ակտիվ էր։ Սակայն պորտուգալացի մասնագետը երկրորդ խաղակեսի հենց սկզբում փոխարինեց Մխիթարյանին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին