▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է

Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը:

«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ»:

Պաշտոնական մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին