▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»

 

Հայաստանի հավաքականի ֆւտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Այդ մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում հայտնեց անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը,  կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր:

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: 

Շուտով կորորշվի, թե Մխիթարյանը որ համարի տակ է հանդես գալու  իր նոր թիմում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին