▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենալը» հաղթեց «Էվերտոնին». Մխիթարյանը՝ երեք գոլային փոխանցումների հեղինակ

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց Լիվերպուլի «Էվերտոնին»:

 

 

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարեց երեք գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նորամուտը լոնդոնյան ակումբում նշեց գոլով: 

Մխիթարյանի փոխանցումներից հետո երկու անգամ էլ աչքի է ընկել ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին: 

«Արսենալը» վաստակեց 45 միավոր ու շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը:

Պրեմիեր լիգա. 26-րդ տուր.

«Արսենալ» - «Էվերթոն» 5-1

գոլերը՝ Ռեմսի 6, 19, 74, Կոսյելնի 14, Օբամեյանգ 37 - Կալվերտ-Լյուին 64

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին