▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջաղջախեց մակեդոնացիներին

Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 4:0 հաշվով  ջաղջախեց մակեդոնացիներին:

 

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, ով հավաքական վերադառնալուց հետո  խփե առաջին գոլը: 

81-րդ րոպեին տուգանայանից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը:

Ավելացված չորրորդ րոպեին էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Դրանից առաջ երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը՝ 4:0:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այսօր  կմրցեն իրար հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին