▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը հռչակվեց Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

 

 

 

 

 

 

 

Մինչեւ 23 տարեկանների առաջնության 90 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 234 կգ (105+129) արդյունք։ Տաթեւ Հակոբյանը 13 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված լեհ Կինգա Կացզմարչյուկին (93+128) եւ հաղթեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում:

Մինչեւ 23 տարեկանների պայքարում հոկտեմբերի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգա նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին