▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիբրալթար-Հայաստան` 2-6. Յուրա Մովսիսյանը` պոկերի հեղինակ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հյուրընկալվեց Ջիբրալթարի թիմին եւ կամային հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

 

Յուրա Մովսիսյանը խփեց 4 գոլ` Հայաստանի հավաքականի պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով պոկերի հեղինակ է դառնում:

Իր նորամուտը գոլով նշեց նաև Արթուր Քարտաշյանը խփելով մեր 5-րդ գոլը, իսկ ահնդիպման վերջակետը դրեց Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով խփելով  6-րդ գոլը:

 

 

 

 

 

 

 

Մեր ընտրանին D լիգայի 4րդ խմբում տանում է 3-րդ հաղթանակը՝ վաստակելով 9 միավոր: Խմբի մյուս խաղում Մակեդոնիան 2:0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին և վաստակել 12 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականը խմբի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին