▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սորոսի հիմնադրամի տնօրենը բողոք է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ

Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ նա պատրաստվում է արգելափակել Սորոսի գրասենյակի մուտքը:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է Նարեկ Մալյանը եւ հայտարարել, որ «Լարիսա Մինասյանը ճիշտ է, ես բազմիցս ասել եմ դա»:

 

 

 

Նա նաեւ նշել է, որ այս կերպ փորձում են լռեցնել իրեն, ինչը երբեք չի ստացվի։

Ավելի ուշ Մալյանը գրառում է արել՝ նշելով, որ չի կարող վաղը ներկայանալ ոստիկանության բաժին, քանի որ ակցիա է անելու Սորոսի գրասենյակի դիմաց. «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019թ ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին