▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գևորգյանի հորդորը Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տեսնում եք ինչ լավ է։ Օլիմպիական կոմիտեի նախագահը բռնցքամարտի ֆեդերացիայի հետ իրավական հարթությունում պայքարելուց այնքան անզոր գտնվեց, որ դիմել է աննախադեպ քայլի և որոշել է անձամբ հրավիրել իր մոտ մեր ուժեղագույն բռնցքամարտիկին և ամսական գումար առաջարկել 1.000 000 դրամ, իսկ մյուս լավագույններին՝ 200.000-ական։ Շատ գովելի քայլ է իր կողմից, և ես անձամբ հորդորել եմ չհրաժարվել և ընդունել առաջարկը։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս քայլն ազնիվ կլիներ, եթե պարոն խոշոր սեփականատերը, լինելով օլիմպիական կոմիտեի նախագահ, անցյալում էլ նման քայլ ձեռնարկած լիներ, երբ այս տղաներն աշխարհի, Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ չէին։ Ազնվությամբ ողջունում եմ այս քայլը, սա այն է, թե ինչով պետք է զբաղվեն խոշոր սեփականատերերը և ոչ ավել։
     Հորդորում եմ զբաղվել բարեգործությամբ և ֆինանսավորել մարզիկներին, բայց չմիջամտել ֆեդերացիայի ներքին հարցերին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին