▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի երկնքում կրկին «ԹՌՉՈՂ ԱՓՍԵ» կհայտնվի. ՎԻԴԵՈ

Դեռևս շատերի հիշողության մեջ թարմ է այն դեպքը, երբ Երևանի երկնքում հայտնվեց թռչող ափսե, իսկ համացանցը հեղեղվեց դրա տեսագրություններով: Չի բացառվում, որ մոտ օրերս մենք ևս մեկ անգամհնարավորություն ունենանք նույն տեսարանի ականատեսները դառնալու: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ից Ռուսաստանի Զինված ուժերը երկրի հարավում սկսում են «Կովկաս 2012» զորավարժությունները: Նախատեսվում է նաև «Իսկանդեր»  տակտիկական հրթիռների փորձարկում Կապուստին Յար հրթիռային արձակման բազայից:

Եթե «Իսկանդերի» արձակումը տեղի ունենա գիշերը, ապա տարածաշրջանի բնակիչները կրկին երկրնքում կտեսնեն երկար հետագծով «թռչող ափսե»:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին