▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի գործով ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ մեկ տարվա ազատազրկման

Դիտեք նաև՝

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը և նրան դատապարտեց մեկ տարի ազատազրկման, այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը։ 


Դատարանը մեղավոր ճանաչեց Կարեն Արայանին «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ։


Դատարանը նաև վճռեց Կարեն Արայանի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 300-պատիկի՝ 300 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին