▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ

Ովքեր են Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ: Հարցի պատասխանը փորձել է ստանալ 168.am-ը, որը նաև նշում է, որ Հայաստանի հարուստների թոփ տասնյակը կազմելն, իրականում,  հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով։

Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են՝ որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ։

Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին։

Ցանկը, որը ներկայացրել է 168.am-ը, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա։ Այսինքն` ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում՝ որպես այդպիսին։

Այս վարկանիշային աղյուսակը կազմելու համար կայքը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետների, գործարարների և պաշտոնյաների՝ խնդրելով  ներկայացնել իրենց կարծիքով՝ 10 ամենահարուստ մարդկանց ցանկը։ 

Հաջողվել է  կարծիքներ հավաքել 57 անձանցից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը։

10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմվել է գնահատման  հետևյալ մեթոդաբանությամբ. հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի մեզ ուղարկած` իր կարծիքով՝ ամեհարուստ 10 անձանց ցանկում առաջին տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ` մինչև 1։ Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին մենք ուղղել ենք միայն հարցը` «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»` առանց տարբերակներ` մարդկանց անուններ առաջարկելու:

10-harust

Այսպիսով,  անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Մեզ ուղարկված 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը` Սերժ Սարգսյանից հետո։ Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր։

Դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին։ Հայկական «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ մեկ միլիարդ դոլար (ցանկում տեղ էին գտել նաև Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները)։

Իսկ հետո՝ 2008 թվականից հետո, մամուլում հայտնվեց ռուսական լրատվամիջոցներից մեջբերված մի հոդված, ըստ որի՝ Քոչարյանի հարստությունը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար։

Միգուցե սա է պատճառը, որ հասարակական ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։

Հարցման արդյունքներով՝ երկրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր)։ 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սերժ Սարգսյանին հատկացրել են երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը։ Նշենք, որ օրերս ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն այս պահի դրությամբ կազմում են 108 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 267 հազար դոլար)։

Ի դեպ, եթե հիմք ընդունենք  պաշտոնական հայտարարագրերը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը տեղ չի գտնի ամենահարուստ պետական պաշտոնյաների անգամ TOP-20-ում։ Օրինակ՝ առնվազն 27 պատգամավորներ, ըստ իրենց հայտարարագրած դրամական միջոցների, ավելի հարուստ են, քան ՀՀ գործող նախագահը։

Ցանկի երրորդ տեղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Հարցման մասնակիցները Գ. Ծառուկյանին հիմնականում հատկացրել էին երրորդ տեղը։ Նշենք, որ Գ. Ծառուկյանը՝ ըստ եկամուտների հայտարարագրի, Հայաստանի ամենահարուստ պատգամավորն է. 2012թ. նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 60 միլիոն դոլարին համարժեք դրամ և արտարժույթ։

168.am-ը նաև նշում է, որ ցանկում ներառված անձանցից բացի,  հարցման մասնակիցները Հայաստանի ամենահարուստ մարդկանց՝ իրենց կազմած տասնյակում նշել են նաև  գործարար Հրանտ Վարդանյանի, գործարար Միխայիլ Բաղդասարովի, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Վարդան Այվազյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար (ներկայումս՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան) Անդրանիկ Մանուկյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և այլոց անունները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին